ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ոստիկանության հաղորդագրությունը Բաղրամյան պողոտայում ստեղծված վիճակի վերաբերյալ

Ոստիկանության հաղորդագրությունը Բաղրամյան պողոտայում ստեղծված վիճակի վերաբերյալ
28.06.2015 | 21:55

Հարգելի քաղաքացիներ

Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:
Ոստիկանությունը մինչ այս պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Այսինքն` կատարել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` խաղաղ հավաքին աջակցելու պարտականությունը:
Հայտարարում ենք, որ նշված պարտականությունը ունի իր կատարման սահմաննները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հավաքը դադարեցնելու հիմքերը:
Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ